Հիքմեթ Հաջիև. Էդիլլի գյուղն օգտագործվել է որպես ադրբեջանցի գերիների խոշտանգումների ճամբար
  Հիքմեթ Հաջիև.  Էդիլլի գյուղն օգտագործվել է որպես ադրբեջանցի գերիների խոշտանգումների ճամբար
11:56     25 02 2022    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում հայտնաբերված ադրբեջանցիների զանգվածային թաղման մասին լուրով։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Էդիլլին օգտագործվել է որպես ադրբեջանցի գերիների խոշտանգումների ճամբար։

«Ականատեսների խոսքերով՝ երբեմնի օկուպացված Էդիլլի գյուղում հայտնաբերվել է նախկին ադրբեջանցի գերիների զանգվածային թաղման վայր։ Գյուղն օգտագործվել է որպես ադրբեջանցի գերիների խոշտանգումների ճամբար։ Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր անհայտ կորել է 4000 ադրբեջանցի»,- ասել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան