Խոջավենդի շրջանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Խոջավենդի շրջանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:29     25 02 2022    
Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում զանգվածային գերեզման է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զանգվածային գերեզմանը որոշվել է ականատեսների ցուցմունքների և ԱՀ Գերիների, անհայտ կորածների և պատանդների գործերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից հավաքագրած նյութերի հիման վրա։

Պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ Զաուր Իսմաիլովն ասել է, որ ականատեսների վկայությունների հիման վրա գերեզմանում հավանաբար 15-20 մարդու աճյուն կա. «Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գերեզմաններ կան նաև ազատագրված Աղդամ, Ֆիզուլի, Խոջավենդ և Շուշա քաղաքների շրջակայքում։ Պետական հանձնաժողովն արդեն ունի տվյալներ, որոշվել են GPRS կոորդինատները։ Այնտեղ թաղվածների թիվը մոտավորապես որոշված է։ Հետևողականորեն, տարածքների ականներից մաքրվելուց հետո, աճյունները կհայտնաբերվեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջավենդ   Ադրբեջան  


Լրահոս