Բրիտանացիները ֆիլմ են նկարահանել մարտիկի մասին, ով հրաժարվել է Ադրբեջանի դրոշը հանձնել հայերին
Բրիտանացիները ֆիլմ են նկարահանել մարտիկի մասին, ով հրաժարվել է Ադրբեջանի դրոշը հանձնել հայերին
09:09     24 02 2022    
Տեղի կունենա բրիտանական Broken Pot Media ընկերության արտադրության «Որդի» հետազոտական վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։

Մշակույթի նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ֆիլմը պատմում է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորած ռազմագերի Նաթիկ Գասըմովի մասին։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Կարան Սինգը երեք տարի շարունակ ականատեսների հետ զրուցել է Հայաստանում, Ադրբեջանում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։

Նշենք, որ Նաթիկ Գասըմովը զինված դիմադրություն է ցույց տվել հայերին Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ հինգ օր մենակ մնալով շրջապատման մեջ։ Միայն այն բանից հետո, երբ հայերը սպառնացին չհանձնվելու դեպքում սպանել Խոջալուի 22 բնակիչների, նա վայր է դրել զենքը և լքել ալբանական եկեղեցին, որտեղ թաքնված էր, սակայն մինչև վերջին պահը հայերին չի տվել ադրբեջանական դրոշը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանացիներ   Ադրբեջան  


Լրահոս