Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Լաչինի շրջանում
  Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Լաչինի շրջանում
10:23     24 02 2022    
Փետրվարի 23-ին՝ ժամը 20:30-ից մինչև 20:55-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Գորուսի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից, առանց որևէ ակնհայտ պատճառի, գնդակոծել են Լաչինի Ահմեդլի բնակավայրի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պատասխան կրակով հակառակորդը ճնշվել է, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։

Ադրբեջանական բանակը անձնակազմի և տեխնիկայի կորուստ չունի:

Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս