Փոխնախարար. Հայերը Խոջալիում ավերել են 14 դպրոց
  Փոխնախարար.  Հայերը Խոջալիում ավերել են 14 դպրոց
14:00     24 02 2022    
Հայերը Խոջալիում ավերել են 14 դպրոց:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը՝ Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցի կապակցությամբ Ռամանա ավանում՝ Խոջալուի քաղաքային թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառմանը։

Նա նշել է, որ փետրվարի 26-ին լրանում է Խոջալուի ցեղասպանության 30 տարին. «Ամեն տարի այս օրը մենք մեծ վիշտ ենք ապրում: Ցավոք սրտի, Խոջալիում ամբողջ ենթակառուցվածքը ավերվել է, այնտեղ գործել է 14 դպրոց, բոլորը ավերվել են: Մեր գերեզմանները, պատմական հուշարձանները ավերվել են, այս ամենը ցույց է տալիս նրանց իրական դեմքը, մտադրությունները»։

«Մտնելով այս դպրոցը, ես մտածում էի, թե ինչու պետք են Խոջալուի և Շուշայի դպրոցները լինեն Բաքվում, այսօր Բաքվի կենտրոնում պահպանվել է հայկական եկեղեցին, իսկ Խոջալուի դպրոցներն ամբողջությամբ ավերվել են»,- ասել է փոխնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալի   Ադրբեջան