Պուտինն ու Ալիևը խոսել են Ղարաբաղյան խնդրի մասին
|
|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախյան հիմնախնդրին։
|
«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ»,-նշել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և հարևան մյուս երկրները շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չնայած Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։
Հեշթեգներ.
Ալիև
Պուտին