Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը
|
|
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
|
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումն անցկացվում է հակաքովիդային բոլոր սահմանափակումների պահպանմամբ:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը: Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:
Հեշթեգներ.
Պուտին
Իլհամ-Ալիև