Պատժի չկրած մասից ազատ են արձակվել ազատազրկման դատապարտված 475 անձինք. Հայտնում է
Zinvor.info-ն:
Ազատազրկման դատապարտված 98 անձանց պատժի չկրած մասը կրճատվել է կիսով չափով.
Ցմահ ազատազրկման դատապարտված 3 անձանց պատժաչափը փոխարինվել է 25 տարվա պատժաչափով:
Պատժից ազատվել են պայմանական ազատազրկման դատապարտված 2 անձինք:
Ազատությունից զրկելու դատապարտված և պատիժը կասեցված 3 անձինք ազատվել են պատժից:
Պատժի չկրած մասից ազատվել են ազատության սահմանափակման դատապարտված 9 անձինք:
Պատժի չկրած մասից ազատվել են ուղղիչ աշխատանքի դատապարտված 12 անձինք.
Տուգանքի դատապարտված 23 անձինք ազատվել են պատժից:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից: