Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա. ՌԴ նախագահ
 Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա.  ՌԴ նախագահ
22:11     22 02 2022    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Ղարաբաղում առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ:

Պուտինի խոսքով` կան նաև վեճեր, սակայն Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա:

«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից: Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը զարգանա խաղաղ միջոցներով, խաղաղ ճանապարհով, և որպեսզի մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ասել է Պուտինը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Պուտին