Ադրբեջանցի պատգամավորը Երևանում հայտարարություն է արել. մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին
 Ադրբեջանցի պատգամավորը Երևանում հայտարարություն է արել.  մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին
16:01     22 02 2022    
«Բոլոր ռազմագերիները, բոլոր կալանավորները պատերազմի ավարտից հետո փոխանցվել են Հայաստանին»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովը՝ ելույթ ունենալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստում։

«Ներկայումս բոլոր դատվողները կալանավորվել են պատերազմից հետո: Այս բոլոր ընթացակարգերն իրականացվել են միջազգային իրավունքի շրջանակներում: Կուզենայի հիշեցնել չորս հազար ադրբեջանցիների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: Նրանք գերի են վերցվել և սպանվել: Այս հարցը քննարկվել է Եվրամիության հետ»,- ասել է Սոլթան Մամեդովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-պատգամավոր   Երևան