Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովը՝ ելույթ ունենալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստում։
«Ներկայումս բոլոր դատվողները կալանավորվել են պատերազմից հետո: Այս բոլոր ընթացակարգերն իրականացվել են միջազգային իրավունքի շրջանակներում: Կուզենայի հիշեցնել չորս հազար ադրբեջանցիների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: Նրանք գերի են վերցվել և սպանվել: Այս հարցը քննարկվել է Եվրամիության հետ»,- ասել է Սոլթան Մամեդովը։