Ջոնսոնը՝ Ալիևին. Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Ադրբեջանի հավատարիմ գործընկերը
  Ջոնսոնը՝ Ալիևին.  Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Ադրբեջանի հավատարիմ գործընկերը
11:58     22 02 2022    
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, նամակում ասվում է.

«Հարգելի նախագահ Ալիև,

Մարտի 11-ին Մեծ Բրիտանիան և Ադրբեջանի Հանրապետությունը կնշեն դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան և Ադրբեջանի Հանրապետությունը համատեղ աշխատել են կարևոր ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ: Ես շատ ուրախ եմ, որ առաջին իսկ օրերից, երբ բրիտանական ներդրումներ կատարվեցին Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, այդ կապերն ընդլայնվեցին ու ծաղկեցին։ Ներդրումները և առևտուրը շարունակում են աճել, մեր կրթական և մշակութային կապերը չափազանց ինտենսիվ են, և մենք հասել ենք ավելի արժեքավոր համագործակցության կարևոր հարցերի շուրջ, ներառյալ կլիմայի փոփոխությունը և մաքուր էներգիան, տարածաշրջանային անվտանգությունը, աջակցությունը կանանց և աղջիկներին:

Մեծ Բրիտանիան հանդիսանում է և կշարունակի մնալ Ադրբեջանի Հանրապետության հավատարիմ և աջակցող գործընկերը։ Մեծ հույսով ակնկալում եմ, որ առաջիկա տարիներին մեր գործընկերությունը անշեղորեն կզարգանա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ջոնսոն