Ալիևն ու Պուտինը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն
 Ալիևն ու Պուտինը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն
11:05     22 02 2022    
Փետրվարի 22-ին բանակցություններ կանցկացվեն Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը` քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։

Բացի այդ, կքննարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ–ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարությունների իրականացման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման միջոցառումները։

Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի «հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին