Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին, փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 1-ից 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2004 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1987-2003 թվականներին ծնված մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող կամ Ադրբեջանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:
Բացի այդ, 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» ԱՀ օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսվա՝ ծառայության ժամկետն անցած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները կարձակվեն պահեստ:
Հրամանի կատարման համար Նախարարների կաբինետին հանձնարարվել է օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկել։