Հիքմեթ Հաջիևն ընդունել է մի խումբ օտարերկրյա ճանապարհորդների
 Հիքմեթ Հաջիևն ընդունել է մի խումբ օտարերկրյա ճանապարհորդների
10:20     18 02 2022    
ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներ այց կատարած օտարերկրյա բլոգերների և ճանապարհորդների հետ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերում գրել է Հիքմեթ Հաջիևը։

«Ես շատ ուրախ եմ հանդիպել Nomadmania-ի ճանապարհորդների և բլոգերների հետ, ովքեր այցելել են օկուպացիայից ազատագրված տարածքներ՝ եռօրյա ինտենսիվ գրաֆիկի շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են՝ Հարավային Կովկասում հետհակամարտային զարգացումները, Ադրբեջանի խաղաղության օրակարգը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան