Հուլուսի Աքար. Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի արդար պայքարին աջակցելու համար
  Հուլուսի Աքար.  Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի արդար պայքարին աջակցելու համար
15:32     18 02 2022    
«Մենք հնարավորության սահմաններում աշխատում ենք աջակցել մեր ընկերների, եղբայրների արդար պայքարին այնպիսի բարեկամ ու եղբայրական երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը և Լիբիան»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ TRT Haber-ին հղումով, այս մասին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից հետո լրագրողներին ասել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մեր տարածաշրջանը լարված շրջան է ապրում։ Տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստը, որի ընթացքում քննարկվել են՝ դաշինքի օրակարգային տարածաշրջանային և գլոբալ հարցեր, որոնցից հիմնականը ուկրաինականն էր»,- ընդգծել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս