Այս մասին
Zinvor.info-յին ասել է Նյու Յորքի ադրբեջանցիների ասոցիացիայի նախագահ Էրջան Երդալանլըն։
Նրա խոսքով, ցույցին, որը տեղի կունենա Կապիտոլիայի շենքի դիմաց, ծրագրվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և քաղաքներում ապրող ադրբեջանցիների մասնակցությունը. «Մայրաքաղաք Վաշինգտոն հասնելու համար տարբեր երթուղիներով ավտոբուսներ են հատկացվել։ Թույլատրված, խաղաղ հանրահավաքի անցկացման նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Խոջալու քաղաքում հայերի կողմից իրականացված արյունալի հանցագործության վրա։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում մասնակցել ակցիային»։