Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը՝ երկու երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է
Zinvor.info-ն։
«Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը այս բազմազգ պետական-մասնավոր գործընկերությանը եղել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացման, նրա ածխաջրածնային կախվածությունը նվազեցնելու և գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու մեր նպատակի մի մասը», - շարունակել է դեսպանը:
Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցությանը՝ Լիտցենբերգերն ասել է, որ Ադրբեջանը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում և իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ վտանգավոր նյութերի և թմրանյութերի տարածումը կանխելու, Կասպից ծովում էներգետիկ ռեսուրսները պաշտպանելու համար»,- ասել է դեսպանը։