ԱՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Գարադաղլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ԱՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Գարադաղլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
10:45     18 02 2022    
Գարադաղլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ մինչ այսօր միջազգային հետախուզման մեջ է գտնվում 12 մարդ։

Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, հայտնում է Zinvor.info-ն։

Նշվում է, որ ադրբեջանցիներին որպես էթնիկական խումբ ոչնչացնելու նպատակով՝ 1992 թվականի փետրվարի 14-17-ը հայկական զինված կազմավորումները դաժանաբար սպանել են Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղի 67 բնակչի, այդ թվում՝ ինը անչափահաս երեխայի, 10 կնոջ, 14 ծեր մարդու, 34 տղամարդու։ Երկու մարդ ծանր վիրավորվել է, ինը՝ գերի են ընկել։ Դրան զուգահեռ թալանվել և հրկիզվել են բնակելի շենքեր և պետական օբյեկտներ։

Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ՝ բացահայտելու խաղաղության և մարդկության դեմ ուղղված գործողությունները, ինչպես նաև ադրբեջանցի բնակչության դեմ ուղղված ռազմական և այլ հանցագործությունները, որոնք կատարվել են անջատողական ռեժիմի զինված կազմավորումների և Հայաստանի զինված ուժերի կողմից։ Զինվորական դատախազությունում շարունակվում են քննչական գործողությունները՝ ԱՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Գլխավոր-դատախազություն   Ադրբեջան