Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն՝ Ադրբեջանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունեն
  Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ն՝ Ադրբեջանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունեն
10:21     18 02 2022    
Նշելով Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձը՝ ԱՄՆ-ը նայում են ապագային: Մենք գործընկերներ ենք հանդիսանում ավելի քան 30 տարի, և ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը կշարունակվի առաջիկա տասնամյակներում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ասել է՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը։

«Նայելով ապագային՝ մենք առաջվա պես հավատարիմ ենք աջակցելու Ադրբեջանի՝ իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման ջանքերին, ինչպես նաև ակնկալում ենք ամրապնդել՝ մեր երկու երկրների միջև առևտրային, կրթական և մշակութային կապերը:

Մենք ակնկալում ենք համագործակցություն Ադրբեջանի հետ՝ հանուն բոլորի համար ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի»,- հայտարարել է Է.Օլսոնը:

Նշենք, որ Ադրբեջանը և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը բացվել է 1992 թվականի մարտի 16-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   ԱՄՆ   Ադրբեջան