MIDA-ն առաջին բնակելի թաղամասը կկառուցի Ֆիզուլիում
 MIDA-ն առաջին բնակելի թաղամասը կկառուցի Ֆիզուլիում
12:15     17 02 2022    
Ադրբեջանի Բնակարանաշինության պետական գործակալությանը (MIDA) հանձնարարվել է կառուցել բնակելի թաղամաս, որի հիմքը դրվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են պետականգործակալությունից։

Ըստ տեղեկությունների՝ արդեն իսկ հայտարարվել է բաց մրցույթ՝ բնակելի շրջանի ուղղահայաց պլանավորման համար։ Ներկայումս պատրաստվում են բնակելի թաղամասի բազմաբնակարան շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Փաստաթղթերի պետականփորձաքննությունից հետո կհայտարարվեն շինարարական աշխատանքների բաց մրցույթներ։
Zinvor.info

Հեշթեգներ. MIDA   Ադրբեջան   Ֆիզուլի