Դեսպան. Իսրայելական տասնյակ ընկերություններ դիմել են Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար
|
|
Շուրջ 15 իսրայելական ընկերություններ Բաքվում Իսրայելի դեսպանատան միջոցով հայտ են ներկայացրել Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար, Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
|
«Իսրայելից ավելի մեծ թվով ընկերություններ այդ հարցով դիմել են ուղղակիորեն, այլ ոչ թե դեսպանատան միջոցով։ Ենթադրում եմ, որ խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք դիմում են իրականացնելու համար տարբեր նախագծեր՝ սկսած «խելացի» քաղաքների կառուցումից, վերջացրած «կանաչ» էներգետիկայով, գյուղատնտեսությամբ, հիվանդանոցի և SPA կենտրոնի կառուցմամբ։ Մենք ունենք շատ ակտիվ մասնավոր հատված, այն աշխատում է ինքնուրույն»,- ասել է Դիկը։
Դեսպանը նշել է, որ Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարցում։
Հեշթեգներ.
Իսրայել
Ադրբեջան