ANAMA-ն հայտնել է, թե ինչ տիպի ականներ են օգտագործել հայերն ականապատման ժամանակ
 ANAMA-ն հայտնել է, թե ինչ տիպի ականներ են օգտագործել հայերն ականապատման ժամանակ
11:23     17 02 2022    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) նշել է հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում առավել հաճախ հայտնաբերված ականների տեսակները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, ANAMA-ի վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտնել է, որ ավելի հաճախ հայտնաբերվում են պլաստիկե ականներ։

«Մեծամասնությունը հայկական արտադրության հակահետևակային ականներ են՝ ՊՄՆ-Գ, ինչպես նաև ՊՄՆ-2, ՊՄԴ-6, ՊՄՊ ականներ, իսկ հակատանկային ականներից՝ հիմնականում ՏՄ-57, ՏՄ-62Մ, ՏՄ-62Պ, ՏՄ-62Պ2, ՏՄ- 62Պ3: Միևնույն ժամանակ, հակառակորդը խաղաղ բնակչության և բանակի դեմ մեծ թվով պայթուցիկ թակարդներ է տեղադրել՝ ականներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,- ընդգծել է Սուլեյմանովը։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, 2021 թվականին ականներից մաքրվել է 20 771 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 52 386 ական և չպայթած զինամթերք։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան