Ադրբեջանը պատրաստվում է Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա և Եվրոպա
Ադրբեջանը պատրաստվում է Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա և Եվրոպա
10:01     16 02 2022    
Օրակարգում է գտնվում Զանգեզուրի միջանցքով դեպի Նախիջևան 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գծի շինարարությունը։

Այս մասին ասել է «Ազերէներջի» ընկերության մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը՝ հավելելով, որ այն կառուցվելու է Ջեբրայիլի շրջանում։

«Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել դեպի Եվրոպա՝ Զանգեզուրի միջանցքով։ Նախատեսվում է կառուցել 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գիծ, որը ձգվելու է Աջաբեդիից դեպի Նախիջևան և անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Նրանով էլեկտարէներգիան արտահանվելու է Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական շուկա»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աբդուլլաևը։

Նշվում է նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի լրագրողների այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Աղդամ, որտեղ կծանոթանան փետրվարի 13-ին բացված «Ակնա-1» և «Ակնա-2» ենթակայաներին, «Ղարաբաղ» թվային կառավարման կենտրոնին և Տերտերի շրջանում գտնվող «Սուգովուշան» ենթակայանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր