Ադրբեջանում շարունակվում է Մի-17 ուղղաթիռի կործանման հետաքննությունը
 Ադրբեջանում շարունակվում է Մի-17 ուղղաթիռի կործանման հետաքննությունը
08:21     16 02 2022    
«Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության Մի-17 ուղղաթիռի կործանման գործով հետաքննությունը շարունակվում է».

Ինչպես հայտնել է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

Նրա խոսքով, հետաքննությունը դեռ չի ավարտվել, դրա արդյունքներով հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Խըզիի շրջանի Գարահեյբաթ ավիացիոն հրաձգարանում ուսումնական թռիչք կատարելիս վթարի էր ենթարկվել՝ Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։ Արդյունքում զոհվել է 14 մարդ, ևս երկուսը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մի-17