Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին, զրույցի շրջանակներւմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ այցելելու և ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմնում՝ Հյուսիսատլանտյան խորհրդում ելույթ ունենալու համար:
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջան-ՆԱՏՕ կապերի զարգացումից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակի, Ուկրաինայի շուրջ գործընթացների և համաշխարհային էներգետիկ շուկայում առկա իրավիճակի շուրջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպային գազի հուսալի մատակարար լինելու և գազի արտահանումը ավելացնելու համար։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը՝ որպես էներգառեսուրսների կարևոր արտահանող, կշարունակի մնալ, որպես հուսալի գործընկեր։