Առաջարկվել է սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի միասնության օր
 Առաջարկվել է սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի միասնության օր
17:04     15 02 2022    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է՝ հունիսի 15-ը հայտարարել Ադրբեջանի և Թուրքիայի Միասնության օր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պատգամավորը նման առաջարկով հանդես է եկել խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։

«Առաջարկում եմ հունիսի 15-ը՝ Շուշայի հռչակագրի ստորագրման օրը, հայտարարել Ադրբեջանի և Թուրքիայի Միասնության օր»,- ասել է Ֆ.Մուստաֆան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա