Հունգարիան պատրաստ է աջակցել ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Վիկտոր Սեդերկենին։
Նրա խոսքով՝ Հունգարիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պատրաստ է աջակցել նաև ազատագրված հողերի վերականգնման աշխատանքներին։
Վ.Սեդերկենին հիշեցրել է, որ փետրվարի սկզբին տեղի ունեցած ադրբեջանա-հունգարական գործարար համաժողովի ժամանակ, ի թիվս այլոց, քննարկվել է նաև՝ ազատագրված տարածքների նախագծերին հունգարական ընկերությունների մասնակցության հարցը։