Սահիբա Գաֆարովա. Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ անդամ երկրների համար
  Սահիբա Գաֆարովա.  Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ անդամ երկրների համար
14:24     15 02 2022    
«Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրամիության անդամ երկրների համար։ Մեր երկիրը ԵՄ-ի հետ միասին զգալի ներդրում ունի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ խոսելով մերձբալթյան երկրներ իր ուղևորության մասին։

«Հայաստանը ամայացրել է օկուպացիայի տակ պահած մեր հողերը։ Հողերի ազատագրումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ է ուղարկել Հայաստանին՝ կապված խաղաղության պայմանագրի ստորագրման հետ»,- նշել է Գաֆարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան