Գլխավոր դատախազությունը՝ Արայիկին պատասխանատվության ենթարկելու մասին
Գլխավոր դատախազությունը՝ Արայիկին պատասխանատվության ենթարկելու մասին
12:12     15 02 2022    
«Հուսով ենք, որ մոր ժամանակներս հանցագործություն կատարած բոլոր անձինք, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, պատասխանատվության կենթարկվեն»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը, որպես անջատողական ռեժիմի ղեկավար, խոստովանել է իր մասնակցությունը ադրբեջանական Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի։

«Այդ պատճառով Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանություն» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է Նեմաթ Ավազովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գլխավոր-դատախազություն  


Լրահոս