Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը, որպես անջատողական ռեժիմի ղեկավար, խոստովանել է իր մասնակցությունը ադրբեջանական Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի։
«Այդ պատճառով Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանություն» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է Նեմաթ Ավազովը։