Հայկական զորքերը գնդակոծել են Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը
 Հայկական զորքերը գնդակոծել են Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը
11:59     15 02 2022    
Փետրվարի 14-ին, ժամը 18:45-ից Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Զերքենդ գյուղում գտնվող դիրքերից առանց որևէ պատճառաբանության հրաձգային զենքերից պարբերաբար գնդակոծել են Քելբաջարի Բարմագբինա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱՀ պաշտպանության նախարարությանը:

Իսկ փետրվարի 15-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, հայկական ստորաբաժանումները Թովուզգալայի շրջանի Չինարլը գյուղի ուղղությունից գնդակոծել են Թովուզի շրջանի Աղբուլագ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանական բանակը ձեռնարկել է համարժեք պատասխան միջոցներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   ՊՆ  


Լրահոս