Այս մասին ասել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը «Հայկական գործոնը Ադրբեջանի դեմ հետաքննող լրագրողների և իրավապաշտպանների համաշխարհային ցանցի գործունեության մեջ» վերլուծական գրքի շնորհանդեսին, որը պատրաստել է Սոցիալական հետազոտությունների կենտրոնը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նա նշել է, որ Հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի աքաունթները սահմանափակվել են անհիմն բողոքների պատճառով.
«Այս կապակցությամբ սոցիալական ցանցերի ադմինիստրատորներին ուղղված դիմումների արդյունքում աքաունթների մեծ մասի գործունեությունը վերականգնվել է։ Ուրախալի է, որ կիբեռանվտանգության առումով մեր երկիրը ներկայումս առաջ է շատ զարգացած երկրներից։ Այսպես, «Գլոբալ կիբերանվտանգության ինդեքս»-ի վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը վարկանիշում իր դիրքը բարելավել է 15 հորիզոնականով և զբաղեցրել 40-րդ տեղը»։