Ադրբեջանը բարելավում է իր դիրքերը կիբեռանվտանգության վարկանիշում
 Ադրբեջանը բարելավում է իր դիրքերը կիբեռանվտանգության վարկանիշում
13:17     15 02 2022    
«Այսօր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացումը, տեղեկատվական հոսքերի արագացումը և նոր տեղեկատվական էկոհամակարգի ձևավորումը չափազանց բարենպաստ պայմաններ են ստեղծում ապատեղեկատվության համար»:

Այս մասին ասել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը «Հայկական գործոնը Ադրբեջանի դեմ հետաքննող լրագրողների և իրավապաշտպանների համաշխարհային ցանցի գործունեության մեջ» վերլուծական գրքի շնորհանդեսին, որը պատրաստել է Սոցիալական հետազոտությունների կենտրոնը, հայտնում է Zinvor.info-ն։

Նա նշել է, որ Հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի աքաունթները սահմանափակվել են անհիմն բողոքների պատճառով.

«Այս կապակցությամբ սոցիալական ցանցերի ադմինիստրատորներին ուղղված դիմումների արդյունքում աքաունթների մեծ մասի գործունեությունը վերականգնվել է։ Ուրախալի է, որ կիբեռանվտանգության առումով մեր երկիրը ներկայումս առաջ է շատ զարգացած երկրներից։ Այսպես, «Գլոբալ կիբերանվտանգության ինդեքս»-ի վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը վարկանիշում իր դիրքը բարելավել է 15 հորիզոնականով և զբաղեցրել 40-րդ տեղը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Կիբեռանվտանգություն