Հայկական կողմը աճյունների մնացորդները փոխանցել է խառնված վիճակում. Պետհանձնաժողով
 Հայկական կողմը աճյունների մնացորդները փոխանցել է խառնված վիճակում.  Պետհանձնաժողով
10:56     12 02 2022    
Հայկական կողմը աճյունների մնացորդները փոխանցել է խառնված վիճակում:

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը։

Նրա խոսքով, դա վկայում է այն մասին, որ դիերը թաղվել են ընդհանուր գերեզմաններում. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ որոշ աճյունների մնացորդներ վերադարձվել են Ադրբեջան, և ներկայումս ընթանում է դրանց նույնականացման գործընթացը։ Աճյունների մնացորդները վերցվել են հիմնականում այն տարածքներից, որտեղով հոսում են ստորերկրյա ջրեր։ Ուստի այս մնացորդներից ԴՆԹ-ի նմուշներ ստանալը շատ դժվար է։ Վերջնական փուլում կպարզվի,, թե քանի աճյունի մնացորդ կա այնտեղ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս