Թուրքիան չէր կարող աչք փակել Ղարաբաղի օկուպացիայի վրա. Ֆուաթ Օքթայ
 Թուրքիան չէր կարող աչք փակել Ղարաբաղի օկուպացիայի վրա.  Ֆուաթ Օքթայ
15:00     11 02 2022    
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնաբանել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին հայտնում է «Կովկասյան լրատու»-ն, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Ղարաբաղի հարցում մենք առճակատում ունեցանք Հայաստանի հետ։ Բայց այսօր հարաբերությունները կարգավորվում են։ Թուրքիան չէր կարող աչք փակել Ղարաբաղի օկուպացիայի վրա»,- ասել է նա։

Փոխնախագահը հավելել է, որ Երևանը և ամբողջ աշխարհը համոզվեցին, որ հակամարտության կարգավորումը բխում է նաև Հայաստանի շահերից։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան