Դրիանը եւ Բլինկենը քննարկել են Ղարաբաղը
 Դրիանը եւ Բլինկենը քննարկել են Ղարաբաղը
12:40     11 02 2022    
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ։

Նա ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվա, Կիեւ եւ Բեռլին այցելությունները։ Լը Դրիանն ասել է, որ իրենց միասնական են գործողությունների կոորդինացիայի հարցում, որպեսզի նպաստեն իրավիճակի դե-էսկալացիային, երկխոսության հաստատմանն ու կայունության ապահովմանը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, եւ ինքնիշխանության աջակցումը։ Նրանք քննարկել են նաեւ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով առաջացած խնդիրների կարգավորմանը օգնելու ուղիները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն   Ղարաբաղ