Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին չէ. «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։ Եթե Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել և գտնել նրանց օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա այդ գործողությունները կատարած հայկական կողմն ավելի լավ է իրազեկված այդ մասին։ Ուստի անհետ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ»։