Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը. Բայրամով
 Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը.  Բայրամով
15:54     10 02 2022    
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

Բացի այդ, նույն ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ Հորադիզից դեպի Հայաստանի սահման երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

«Ադրբեջանը դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում շինարարական աշխատանքների 27 տոկոսն ավարտված է, կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Սա վկայում է իր աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,- ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ