Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են վերջին իրադարձությունները Կովկասում
|
|
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
|
Նշվում է, որ բանակցությունների օրակարգում են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Թուրքիայի նախաձեռնությունը Կիևի և Մոսկվայի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ:
Քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը Սիրիայում -ի դեմ:
ԱԳ նախարարներն անդրադարձել են Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին:
Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական համաժողովին:
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Բլինքեն