Այս մասին
Zinvor.info-յին ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սոլթան Մամեդովը։
Նա նշել է, որ ֆրանսիացի լրագրողները ծանոթացել են Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսներում ցուցադրվող արվեստի գործերին, տեղեկություններ ստացել կենտրոնի պատմության, գործունեության, այստեղ անցկացվող միջոցառումների մասին.
«Ֆրանսիացի լրագրողներն այցելել են ազատագրված տարածքներ՝ Շուշա քաղաք, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի շրջաններ, հնարավորություն են ունեցել սեփական աչքերով տեսնել օկուպացիայի ժամանակ հայերի կողմից իրականացված ավերածությունները, ինչպես նաև իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները։ Նրանք նաև հետևել են ազատագրված տարածքներում ANAMA-ի աշխատակիցների կողմից իրականացվող ականազերծման գործողություններին»։