Դեսպան. Ֆրանսիան առաջարկել է համագործակցել ANAMA-ի հետ
|
|
«Փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից 8 հայ զինվորների վերադարձը և ֆրանսիական ինքնաթիռով Երևան ուղարկելը լավ նորություն էր այն լարվածության համատեքստում, որի մեջ մենք այժմ գտնվում ենք Եվրոպայում»։
|
Caliber.Az-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։
Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ երկու կողմերից բարի կամքի նման ժեստերը պայմաններ կստեղծեն՝ Ադրբեջանի և Հայաստանի դեպի խաղաղություն առաջխաղացման համար։
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան բարձր է գնահատում Ադրբեջանի այս ժեստը։
«8 հայ զինվորների վերադարձը պահանջում է ուժեղ քաղաքական կամք, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանին լարվածության նվազեցումը, սահմանազատումը և սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ենթակառուցվածքային գծերի բացումը», - հավելել է Զաքարի Գրոսը։
Նա նշել է, որ խաղաղ գործընթացին անցումը հումանիտար ոլորտում այլ բեկումների կհանգեցնի։ Զաքարի Գրոսն ասել է, որ Ֆրանսիան առաջարկ է արել համագործակցել ANAMA-ի հետ՝ ականազերծման և ականներից տուժածներին օգնության ոլորտում։
Հեշթեգներ.
ANAMA
Ադրբեջան
Ֆրանսիա