Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է, որ համայնքը բարձր է գնահատում օկուպացիայից ազատագրված տարածքներում առկա պատմական և կրոնական հուշարձանների, այդ թվում՝ ալբանական ժառանգությանը պատկանող հուշարձանների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ անցած տարվա ընթացքում ձեռնարկված միջոցառումները, հավատում է, որ այդ հողերում գտնվող ալբանական տաճարները կվերականգնվեն բարձր մակարդակով, ինչպես դա եղել է Գաբալայի և Օղուզի տաճարների դեպքում։
Նշվում է, որ ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի վերածնունդը և ալբանական հուշարձանների վերականգնումը կարևոր է մեր երկրում հանդուրժողականության պահպանման տեսանկյունից ոչ միայն Ադրբեջանի, այլ ողջ քրիստոնեական աշխարհի համար։
«Միևնույն ժամանակ, ադրբեջանական ժողովրդի հանդուրժողականությունը, ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը բոլոր կրոնների ներկայացուցիչների նկատմամբ թույլ են տալիս ասել, որ հումանիզմ կցուցաբերվի նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։ Որպես դրա վառ օրինակ կարելի է մատնանշել Բաքվի կենտրոնում գտնվող «Սուրբ Գրիգոր» հայկական եկեղեցին, որը պահպանվել ու վերականգնվել է Ադրբեջանի կառավարության կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ դարերի ընթացքում Հայ առաքելական եկեղեցին ճնշումների, յուրացման և կեղծիքի միջոցով լուրջ հարված է հասցրել ալբանական ժառանգությանը, մենք՝ հանուն խաղաղության և մարդասիրության, հայտարարում ենք օկուպացիայից ազատագրված տարածքներում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ համագործակցելու և գոյակցելու մեր պատրաստակամության մասին»,- ասված է հայտարարության մեջ։