ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի՝ ստանձնած պարտավորություններից շեղվելու փորձերի մասին
 ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի՝ ստանձնած պարտավորություններից շեղվելու փորձերի մասին
16:27     08 02 2022    
ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից շեղվելու փորձերի մասին։

Ինչպես Zinvor.info-յին տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցվել է, որ 1949թ. Ժնևի կոնվենցիայով, դրա համապատասխան արձանագրություններով և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ հայկական կողմը պարտավոր է ադրբեջանական կողմին տեղեկություններ տրամադրել զոհված քաղաքացիական անձանց և զինվորականների, նրանց զանգվածային թաղման վայրերի մասին։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի իր պարտավորությունները և պատասխանատվություն կրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրի պարզաբանման համար։

Հարկ է նշել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստեղծել է ավելի քան 3000 մարդու ԴՆԹ տվյալների բազա՝ անհայտ կորածների ընտանիքի անդամներից վերցված ԴՆԹ-ի նմուշների հիման վրա։

Հայաստանի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ զանգվածային թաղման վայրերում գտնվող մնացորդների վերաբերյալ, կարելի է պարզել Ադրբեջանի անհայտ կորած քաղաքացիների ճակատագիրը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս