Թուրալ Գյանջալիև. Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի կատարված մշակութային ցեղասպանության համար
  Թուրալ Գյանջալիև.  Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի կատարված մշակութային ցեղասպանության համար
17:40     08 02 2022    
«Շուշայում քաղաքի 3 դարպասներից մեկը կոչվել է Իրավանի դարպաս։ Սա նշանակում է, որ ներկայիս Հայաստանի տարածքը եղել է պատմական ադրբեջանական հող, և Հայաստանում մեր բոլոր մշակութային հուշարձանները սուրբ են»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակի գնահատման խորհրդաժողովում ասել է՝ «Վերադարձ Ղարաբաղ» հասարակական միավորման նախագահ, պատգամավոր Թուրալ Գյանջալիևը: Նրա խոսքով, գոյություն ունի զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած վայրագությունների մասշտաբներն այնքան մեծ էին, որ նման կոնվենցիա ընդունելու անհրաժեշտություն առաջացավ։ Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից, որպեսզի նրանք պահպանեն այս կոնվենցիան, որը մենք ինքներս ենք ընդունել։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկեն Հայաստանին կատարված մշակութային ցեղասպանության համար։ Կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մի կողմ դնի երկակի ստանդարտները, ուսումնասիրի Ադրբեջանի դեմ իրականացված մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Թ.Գյանջալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրալ-Գյանջալիև   Ադրբեջան   Հայաստան