ԱՄՆ պետական գործակալություն. Մենք չենք աջակցում տարածաշրջանում անջատողական ուժերին
  ԱՄՆ պետական գործակալություն.  Մենք չենք աջակցում տարածաշրջանում անջատողական ուժերին
13:01     08 02 2022    
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) չի աջակցում և երբեք չի աջակցել տարածաշրջանի անջատողական կազմակերպություններին կամ անջատողական ուժերին:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղում անջատողականներին ենթադրյալ օգնության տրամադրման մասին հայտարարությունները։

«USAID-ը մարդասիրական օգնություն է տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած մարդկանց, ինչպես նաև Ադրբեջանում հարկադիր վերաբնակներին: Այս մարդասիրական օգնությունը ներառում էր՝ ականազերծում, բնակարանների և դպրոցների վերանորոգում, առաջնային բժշկասանիտարական օգնություն, ջրամատակարարում և գյուղատնտեսություն»,- պարզաբանել են դեսպանությունից՝ հավելելով, որ որպես Բաքվում ԱՄՆ դեսպանատան անբաժանելի մաս՝ Ադրբեջանում USAID-ի առաքելությունը երկխոսության մեջ է կառավարության հետ, այն մասին, թե ինչպես աջակցել և մասնակցել հակամարտությունից տուժած տարածքների վերականգնմանը:

Ավելին, վերջին 30 տարիների ընթացքում USAID-ն ավելի քան 400 միլիոն դոլարի երկկողմանի օգնություն է տրամադրել Ադրբեջանի զարգացմանը նպաստելու համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն:

«USAID /Ադրբեջանը ակնկալում է շարունակել աջակցել Ադրբեջանի քաղաքացիներին՝ իր ընթացիկ զարգացման գործունեության շրջանակներում», - եզրափակել են դեսպանատանը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Ղարաբաղ