Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱզերԹաջին։
Պետության ղեկավարն իր և Մեհրիբան Ալիևայի անունից առողջություն և ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կնոջը՝ Էմինե խանումին՝ կապված կորոնավիրուսային վարակի հետ։
Թուրքիայի նախագահը իր անունից և Էմինե խանումի անունից շնորհակալություն է հայտնել՝ մեր պետության ղեկավարին և Մեհրիբան խանումին ուշադրության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ ադրբեջանա-թուրքական եղբայրության և բարեկամության տարբեր ասպեկտների շուրջ։