Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Հայաստանի հետ սահմանազատման հարցով
 Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Հայաստանի հետ սահմանազատման հարցով
15:47     04 02 2022    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների և միջազգային փորձի հիման վրա բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մասով։

«Մոտ 2 շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ մեզ նոր առաջարկներ է ներկայացրել սահմանների դելիմիտացիայի մեկնարկի վերաբերյալ։ Չմանրամասնելով այդ առաջարկները՝ կարող եմ ասել միայն, որ որոշակի նախապայմաններ են առաջադրվել դելիմիտացիայի գործընթացն սկսելու և հանձնաժողովի գործունեության համար։ Կարճ ժամանակամիջոցում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ իր դիրքորոշումն է հայտնել հակառակ կողմին։ Ընդգծվել է, որ մենք բաց ենք՝ գործընթացն առանց նախապայմանների սկսելու համար»,- ասել է Բայրամովը և հավելել, որպաշտոնական Բաքուն Երևանի կողմից հետևողականություն ու կայուն մոտեցում չի տեսնում դելիմիտացիայի գործընթացն սկսելու հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ