Բայրամով. «Հայաստանը իրավունք չունի սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»
  Բայրամով.  «Հայաստանը իրավունք չունի սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»
16:04     04 02 2022    
«Հայաստանը իրավունք չունի սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, այս մասին հինգշաբթի Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար: Ադրբեջանն ասել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Ջեյհուն-Բայրամով