Ավստրիայի ԱԳ նախարար. ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլ կլինի տարածաշրջանի համար
  Ավստրիայի ԱԳ նախարար.  ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլ կլինի տարածաշրջանի համար
08:32     04 02 2022    
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար։

Այս մասին փետրվարի 2-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Այո, մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածության թուլացման, վստահության կառուցման ուղղությամբ։ Եվ շատ կարեւոր տարր, այն է՝ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների, որոնք խախտվել էին պատմական պատճառներով, կարգավորման գիտակցված քայլերի իրականացում, մենք տեսնում ենք։ Դա լուրջ քայլ կլինի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ավստրիա   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս